
ԱՄՆ-ը տատանվում է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու հարցում. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը.
«Մենք չենք կասկածում Ասադի վարչակարգի տապալման մեջ: Թուրքիայի դիրքորոշումը խստապես չի տարբերվում ԱՄՆ-ի այն դիրքորոշումից, որ դեռ գոյություն չունի Ասադին տապալելու հստակ քաղաքականություն: ԱՄՆ-ը տատանվում է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու հարցում»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք դատապարտում են Երուսաղեմում սինագոգի վրա կատարված հարձակումը: Նա ընդգծել է, որ չկա որևէ պատճառ՝ սրբավայրերի վրա հարձակվելու ու հանցանք գործելու համար: