«Մայրության նպաստ» ձևակերպումը Լյուդմիլա Սարգսյանին չի գոհացնում

«Օրինագիծը քննարկումների ադյունքում մի քիչ վերանայվեց, փոփոխվեց, բայց օրենքի ձևակերպումը ինձ չի գոհացնում, որովհետև աշխատող կանանց դեպքում մայրության նպաստը ճիշտ չէ, պետք է անաշխատունակության փոխհատուցում լիներ: Այնուհանդերձ, ունենք այն ինչ ունենք»,- այսօր ԱԺ նիստում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Պատգամավորը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե 1 մլն և ավելի գումար ստացող կանանց դեպքում եթե սահմանվել է, որ վճարի 80% պտությունն է փոխհատուցելու, իսկ 20%-ը՝ գործատուն, ապա կարելի՞ է ինչ-որ կերպ ամրագրել օրենքում, որ գործատուն իր բաժինը վճարի. «Ինչո՞ւ դա թողնել օդում և հույս ունենալ, որ աշխատողը գործատուի հետ խնդիր չի ունենա»:

Ա.Ասատրյանը «մայրության նպաստ» անվանումը բացատրեց օրենքի հիմնարար փոփոխությամբ: Ըստ նրա՝ հարցը քննարկվել է և այն մոտեցումը, որ նախատեսվում է ամրագրել օրենքի նախագծում, ելնում է այն իրավիճակից, որ ստեղծվել է: Ա.Ասատրյանը վստահություն հայտնեց, որ պայմանագրերի շրջանակներում այդ խնդիրը լուծվելու է, քանի որ գործատուները վճարում են նաև պարգևավճարներ և, հատկապես, այն աշխատողների համար, որոնց գործատուն գնահատում է, կվճարի նաև 20%-ը:

Տեսանյութեր

Լրահոս