Բաժիններ՝

Ամուլսարում կներդրվի 420 միլիոն դոլար. Banks.am

2015-16 թթ-ին մեկնարկելիք Ամուլսարի ոսկու հանքի շինարարական և հանքարդյունաբերական աշխատանքների համար նախատեսվում է $420 մլն ներդրում: Ինչպես գրում է Banks.am-ը, այս մասին ասել է «Գեոթիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանքաարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ:

Քննարկումը վարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Հայկ Ալոյանը նշել է, որ շինարարության ընթացքում նախատեսվում է ստեղծել 2000 աշխատատեղ, իսկ շահագործման փուլում` 700 աշխատատեղ: Ներկայումս նվազագույն ամսական աշխատավարձն ընկերությունում կազմում է 130 հազար ՀՀ դրամ է:

««Գեոթիմ»-ն առաջին անգամ Հայաստանում կկիրառի կույտային տարրալվացման մեթոդը, որը առանձնահատոկությունը պոչամբար չունենալն է: Բնապահպանական առումով այն ավելի անվտանգ է», – ասել է ընկերության գլխավոր տնօրենը: Նա նշել է, որ ընթացիկ տարում ընկերության ներդրումների ծավալները փոքր-ինչ կրճատվել են և հույս է հայտնել, որ հաջորդ տարի աշխատանքներն ավել մեծ թափ կստանան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս