
ՆԱՏՕ-ն որոշել է ուսումնական կենտրոն ստեղծել Վրաստանում. Սթոլթենբերգ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն ողջունում է եվրաինտեգրման գործընթացը շարունակելուն Վրաստանի հավատարիմ գտնվելը: Այս մասին երեկ Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
Նա ընդգծել է, որ հանդիպման ժամանակ հաստատվել է, որ Վրաստանը շարունակելու է եվրաատլանտյան ինտեգրման ուղին, ինչը շատ կարևոր ու միանշանակ մոտեցում է և համապատասխանում է 2008 թվականին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված որոշմանը (որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ).
«Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այն փաթեթի վրա, որի շուրջ պայմանավորվել ենք Ուելսում: Այդ փաթեթն ամրապնդում է Վրաստանի պաշտպանունակությունը:
Խոսքը համատեղ վարժանքների, ՆԱՏՕ-Վրաստան ուսումնական կենտրոնի ստեղծման մասին է: Մենք դա անում ենք՝ ելնելով Վրաստանի ինքնիշխանությանը հարգելուց: Մենք որոշել ենք ստեղծել ուսումնական կենտրոն և այն ստեղծվելու է»: