Բաժիններ՝

Էդմոն Մարուքյան. Չեմ կարծում, որ մեր գործարար միջավայրը քնում, զարթնում է ու մտածում, թե ինչպես չարաշահումներ թույլ տա

Այսօր Աժ-ում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացասական գնահատեց, որ օրինագծում ժամկետ չի նշվում և գործարարը, եթե ցանկանա արտոնյալ գոտում որևէ գործունեություն ծավալել, չի կարող վստահություն ունենալ «հաջորդ օրվա վրա»: Ըստ նրա՝ սահմանամերձ տարածքում տնտեսվարումը հարկերից ազատելու արտոնությունը չարաշահումների մեծ տեղիք չի կարող տալ:

«Չարաշահումնե՞րն են կարևոր, թե՞ բնակավայրերի զարգացումը: Չարաշահումների փաստարկը շատ թույլ է և, չեմ կարծում, որ մեր գործարար միջավայրը քնում, զարթնում է ու մտածում, թե ինչպես չարաշահումներ թույլ տա: Մեր երկրում որևէ հարկային փոփոխություն չի ապահովում կանխատեսելիություն: Եթե ոևէ մեկը ցանկանա այդ գոտում գործարան կառուցի, պետք է վստահ լինի, որ հստակ ժամկետում փոփոխություն չի լինի»,- ասաց Է.Մարուքյանը:

Ըստ նրա՝ այս անորոշության պատճառով լուրջ տնտեսական աշխուժություն չի լինի, իսկ եթե երաշիքներ չեն սահմանվում, ապա իմաստ չկա արտոնություն տալու:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս