Բաժիններ՝

Իմունիտետը ամրապնդելու 6 եղանակ

Կլիմայի կտրուկ փոփոխությունը, սթրեսը, ճանապարհորդությունները և առողջության համար այլ էքստրեմալ իրավիճակները թուլացնում են մեր իմունիտետը: Շատ կարևոր է իմանալ`ինչպես ամրապնդել օրգանիզմը և խուսափել մրսածության կրկնվող սիմպտոմներից: Հարկավոր է հիշել, որ բուժման բացակայությունը կարող է հանգեցնել խրոնիկ հիվանդությունների և առաջացնել բարդություններ: Ձեզ ենք ներկայացնում իմունիտետն ամրապնդող 6 մատչելի եղանակները:

1346053346_drinking_waterՋուր
Ջուրը իմունիտետի ամրապնդման ամենապարզ և մատչելի եղանակն է: Այն մաքրում և խոնավեցնում է օրգանիզմը: Եվ բոլոր նրանք, ովքեր մտածում են իրենց առոջության մասին, մշտապես իրենց մոտ պետք է պահեն 1 շիշ չգազավորված կամ հանքային ջուր:

Պետք է օրինակ վերցնել սպորտսմեններից կամ առողջ ապրելակերպի ջատագովներից. հարկավոր է ամեն օր խմել բավարար քանակությամբ ջուր: Բացի դրանից օրը պետք է սկսել 1 բաժակ տաք ջուր խմելով:

Դա օրգանիզմը մաքրում է տոքսիններից: Բայց կարևոր է հիշել, որ ջուր ցանկալի չէ խմել ուտելու ընթացքում, որովհետև դա բարդացնում է մարսողության գործընթացը:

Կարդացեք նաև

zeytunՁիթապտղի յուղ և կիտրոն
Իմունիտետն ամրապնդող հնագույն եղանակ է ձիթայուղի և կիտրոնի հյութի խառնուրդը: Այն բարելավում է մեր մարմնի 2 հիմնական օրգանների` լյարդի և լեղուղու աշխատանքը:

Օրը սկսելու լավագույն տարբերակը 1 բաժակ տաք ջուր խմելուց հետո 1-ական ճաշի գդալ սառը զտված ձիթայուղի (extra virgin) և կիտրոնի հյութի խառնուրդի ընդունումն է: Այս համակցությունը խթանում է լյարդի աշխատանքը և ամենօրյա գործածման դեպքում օրգանիզմը մաքրում լեղաքարերից:

qacax (3)Խնձորի քացախ և սոդա
Առողջարար հատկություններով է օժտված մի բաժակ ջրից, 1 ճ/գ էկոլոգիապես մաքուր խնձորի քացախից և մի պտղունց սոդայից բաղկացած խմիչքը:

Այս խառնուրդը հիանալի կերպով մեր օրգանիզմը մաքրում է զանազան վնասակար նյութերից: Սա պետք է ընդունել յուրաքանչյուր ճաշից կամ ընթրիքից 1 ժամ առաջ:

Արևածաղկի յուղ
Շատ օգտակար է բերանի խոռոչի` արևածաղկի յուղով ողողումը: Վերջինս պայքարում է բակտերիաների դեմ և լուծում կարիեսի, գինգիվիտի, խոցերի, բերանի տհաճ հոտի և շատ այլ խնդիրներ: Բացի դրանից, այս եղանակով մենք օգնում ենք մեր մարսողության համակարգին` կանխելով տարատեսակ տոքսինների և այլ վնասակար նյութերի` բերանի լորձաթաղանթից դեպի աղեստամոքսային տրակտ ներթափանցումը: Վերոբերյալ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ընդամենը ամեն օր` առավոտյան` նախաճաշից առաջ, բերանը ողողել բարձրորակ արևածաղկի յուղով:

Սխտոր և երիտասարդ մնալու տիբեթյան գաղտնիքներ
sxtorԴեռևս հնագույն ժամանակներից սխտորն իմունիտետի ամրապնդման բնական եղանակների առաջատարն է, սակայն երևի քչերը գիտեն սիրտ-անոթային համակարգի վրա նրա հիանալի ազդեցության մասին: Իհարկե, անվիճելի է սխտորի` տհաճ հոտ ունենալու և մի շարք դեպքերում օրգանիզմի կողմից այն չընդունելու հանգամանքը: Այս դեպքում խորհուրդ է տրվում սխտորն օգտագործել բնական հումքի հիման վրա ստեղծված դեղահաբերի և դեղապատիճների տեսքով:

Բոլոր նրանց, ովքեր չունեն հակացուցումներ, մենք առաջարկում ենք սխտորաբուժության`բավականին պարզ, բայց շատ էֆեկտիվ տիբեթյան հայտնի կուրսը:

Պետք է վերցնել սխտորի խյուս և սպիրտ, խառնել և այն մութ տեղում թրմել 10 օր: Թուրմ օժտված է երտասարդացման հրաշագործ զորությամբ և շատ լավ մաքրում է անոթները: Բուժման այս կուրսը պետք է կրկնել 5 տարին մեկ:

Դառնությունը` որպես լյարդի օգնական
Գիշերը լյարդի հանգստի և վերականգնման ժամանակահատվածն է: Լյարդը շատ զգայուն է բացասական էմոցիաների , վնասակար սովորությունների, թերսնման նկատմամբ: Այդ իսկ պատճառով լյարդը չծանրաբեռնելու նպատակով երեկոյան հարկավոր է ընդունել թեթև սնունդ և նրանում ընդգրկել հատկապես դառնահամ մթերքներ և օրինակ` խատուտիկի թուրմ: Այս պարզ եղանակը նպաստում է քնի որակի լավացմանը, վերականգնում է օրգանիզմի էներգիան և բարելավում լյարդի աշխատանքը:

Պատրաստեց Գ. ՍԱՎԶՅԱՆԸ

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս