Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն այս տարի հինգ անգամ մեծացրել է իր ռազմական ակտիվությունը Եվրոպայում. Սթոլթենբերգ

Իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի դեպքերի ֆոնին հինգ անգամ մեծացրել է իր ռազմական ակտիվությունը Եվրոպայում.

«Նախորդ տարվա հետ համեմատ՝ Ռուսաստանը եռակի ավելացրել է իր ռազմական ակտիվությունը: Մենք էլ հինգ անգամ ենք ուժեղացրել (տարածքների) վերահսկման ուղղությամբ մեր գործողություններն ու միջոցները՝ համեմատած 2013 թվականի հետ:

ՆԱՏՕ-ն մասնավորապես մեծացրել է Լեհաստանում իր ռազմաբազայում զորքերի ու ինքնաթիռների թիվը և մեծ քանակությամբ ռազմանավեր է ծավալել Սև ծովում: Մենք նաև ուժեղացրել ենք մեր արագ արձագանքման խումբը, որը ներկայումս գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա և ի վիճակի է միջամտել ամենակարճ ժամանակում: Անհրաժեշտության դեպքում դա կարվի մի քանի օրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930