Բաժիններ՝

Շվեդիան պաշտոնապես հաստատել է, որ օտար սուզանավը մուտք է գործել երկրի տարածքային ջրեր

Svenska Dagbladet պարբերականի փոխանցմամբ՝ Շվեդիայի գերագույն գլխավոր հրամանատար Սվերկեր Յորանսոնը հայտարարել է, որ ապացույցներ ունի այն մասին, որ օտար սուզանավը մուտք է գործել երկրի տարածքային ջրեր: Դա տեղի է ունեցել Ստոկհոլմի արշիպելագի շրջանում:

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը հայտարարել է, որ սուզանավի պատկանելությունը չի հաջողվել հստակեցնել: Նա խոստացել է անվտանգության հարցերով կանոնավոր խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական մյուս կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Շվեդական ԶԼՄ-ները 2014 թվականի հոկտեմբերի 19-ին հայտարարել է, որ Շվեդիայի տարածքային ջրերում հայտնաբերվել է օտար սուզանավ, որն արձակել է վթարային ազդանշաններ: Ենթադրվում է, որ այն եղել է ռուսական սուզանավ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր շվեդական ԶԼՄ-ների այդ հրապարակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս