Բաժիններ՝

Այս տարի «Գազպրոմի» մաքուր շահույթը նվազել է 13 անգամ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաշվապահական հաշվառման ռուսական չափորոշիչներով 2014 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով «Գազպրոմի» մաքուր շահույթը կազմել է 35.8 միլիարդ ռուբլի: Այդ մասին նշված է ընկերության հաշվետվությունում:

Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում «Գազպրոմի» մաքուր շահույթը կազմել էր 466.6 միլիարդ ռուբլի: Այդպիսով, այս տարի այդ ցուցանիշը նվազել է 13 անգամ: Փաստաթղթում նշված է, որ մաքուր շահույթը նվազել է երկու պատճառով:

Նախ 256.9 միլիարդ ռուբլի է փոխանցվել կասկածելի պարտքերի ռեզերվ, և երկրորդ՝ ավելացել են ծախսերը դոլարի ու եվրոյի հանդեպ ռուբլու փոխարժեքի անկման պատճառով: Ընդ որում, ընկերության հասույթն աճել է 1.57 տոկոսով և հասել է 2.86 տրիլիոն ռուբլու:

Կորպորացիան ամենաշատը վաստակել է գազի վաճառքից (2.04 տրիլիոն ռուբլի) և գույքը վարձակալությամբ տրամադրելուց (451.8 միլիարդ ռուբլի): Ընկերությունում կարծում են, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները չեն ազդում «Գազպրոմի» ֆինանսական ցուցանիշների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս