Բաժիններ՝

Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է սահմանափակել միջազգային օդային տիրույթում ռազմական ավիացիայի թռիչքները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ԱՄՆ-ից պահանջել է սահմանափակել միջազգային օդային տիրույթում ամերիկյան ռազմական ավիացիայի թռիչքները: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆրի Փուլը:

Նա ընդգծել է, որ չինացի զինվորականները տվյալ հարցը բարձրացրել են այս շաբաթ Պեկինում անցկացված բանակցությունների ժամանակ. «Չինաստանը հարց է բարձրացրել նմանատիպ գործունեության սահմանափակման մասին: Կողմերը քննարկել են ունեցած դիրքորոշումները:

Վաշինգտոնը դեմ է միջազգային տիրույթում՝ ծովում կամ օդում ԱՄՆ-ի գործողությունները սահմանափակելու մասին Պեկինի առաջարկին: Պենտագոնը կարծում է, որ դա սպառնալիքի տակ կդնի մյուս երկրների հետ ԱՄՆ-ի ունեցած դաշինքները»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս