Բաժիններ՝

Պուտինը պատրաստ չէ G20-ի գագաթաժողովում անձամբ բարձրացնել պատժամիջոցների վերացման հարցը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում կայանալիք G20-ի գագաթաժողովում անձամբ բարձրացնել երկրի դեմ սահմանված պատժամիջոցների հարցը.

«Եթե այդ մասին խոսք գնա, ապա բնականաբար ես կարտահայտվեմ: Սակայն ես ինքս չեմ պատրաստվում քննարկման համար բարձրացնել այդ հարցերը: Ինձ թվում է, թե դա անօգուտ է»:

Պուտինի խոսքերով՝ պատժամիջոցները վնասում են ոչ միայն Ռուսաստանին, այլև՝ դրանք սահմանողներին, քանի որ այդ սահմանափակումները խաթարում են միջազգային տնտեսական հարաբերությունների ողջ համակարգը:

Դրա հետ կապված՝ Պուտինը հույս է հայտնել, որ այդ փաստը գագաթաժողովում կբարձրացնեն բոլորը, և պատժամիջոցները կմնան անցյալում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս