Բաժիններ՝

Սաակաշվիլու կուսակիցները խորհրդարանում ծափողջույններով են ամբիոնից ճանապարհել Մարգվելաշվիլուն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության պատգամավորները չեն սկսել լսել խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու ելույթը և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ելույթից հետո սկսել են անմիջապես լքել նիստերի դահլիճը, քանի որ նրանց մերժել են բանավեճեր անցկացնելու հարցում:

Երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության պատգամավորները ծափողջույններով են ամբիոնից ճանապարհել Մարգվելաշվիլուն, որին նրանք չեն կարողացել ուղղել իրենց հարցերը:

Խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն հայտարարել է, որ հարցերը ներառված չեն կանոնակարգում և նախագահի ելույթից հետո պետք է ելույթ ունենա խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Նախագահի ելույթի ձևաչափը համաձայնեցված է եղել նոյեմբերի 10-ին անցկացված խորհրդարանի բյուրոյի նիստում:

Վրաստանի նախագահին ելույթի համար տրամադրվել է ուղիղ 30 րոպե, ինչից հետո պլանավորված է եղել խորհրդարանի նախագահի ելույթը: Վրաստանի նախագահը նախորդ շաբաթ դիմել էր խորհրդարանին՝ խնդրելով իրեն հնարավորություն ընձեռել՝ օրենսդիր մարմնի ամբիոնից արտակարգ ուղերձ հղել հասարակությանն ու գնահատական տալ երկրի վերջին իրադարձություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս