Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատարի հետ
Oxu.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի Ժանդարմերիայի ուժերի հրամանատար Աբդուլլահ Աթային: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Հասանովը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անշեղորեն զարգանում է երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը՝ հենված ռազմավարական գործընկերային հարաբերությունների վրա:
Հասանովի խոսքերով՝ Ղարաբաղյան հակամարտությունը «շարունակում է մնալ» տարածաշրջանի կայունության գլխավոր սպառնալիք, և որ այն պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա:
Աթայն իր հերթին ընդգծել է երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների կարևորությունը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ Նևզաթ Թաշդելերը: