Բաժիններ՝

Չինաստանում Կոմկուսի բարձրաստիճան անդամի տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 37 կիլոգրամ ոսկի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում Beidaihe Water Supply Corporation ընկերության նախկին ղեկավար Մա Չաոցյունին մեղադրել են կաշառակերության, հասարակական միջոցների հափշտակման ու ապօրինի յուրացման մեջ:

Նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 37 կիլոգրամ ոսկի, 68 տան սեփականատեր հանդիսանալու մասին փաստաթղթեր, և 120 միլիոն յուան (գրեթե 20 միլիոն դոլար) կանխիկ գումար: ԶԼՄ-ները Մա Չաոցյունին անվանում են Չինաստանի Կոմկուսի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, սակայն նրա զբաղեցրած ստույգ պաշտոնը չի հաղորդվում:

Մաոցյունի (որին կասկածում են կաշառակերության մեջ) տնից հայտնաբերված այդ գումարը խոշորագույնն է Չինաստանի պատմության մեջ՝ կապված նմանատիպ գործերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս