
Պուտինն ու Մեդվեդևը չեն մասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չեն մասնակցելու Դավոսի առաջիկա ֆորումի աշխատանքներին: Ռուսաստանի վարչապետի մամլո քարտուղար Նատալիա Տիմակովան հայտարարել է, որ Մեդվեդևը չի պատրաստվում մեկնել Դավոս, ուր 2015 թվականի հունվարի 21-24-ին տեղի է ունենալու Համաշխարհային տնտեսական ֆորումը:
Bloomberg գործակալությունը, երեկ վկայակոչելով իր երեք իրազեկ աղբյուրները, հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել՝ Դավոսի ֆորումին մասնակցելու, սակայն Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը չի պլանավորում մասնակցել Ֆորումի աշխատանքներին:
Գործակալությունը ենթադրել էր, որ Պուտինի փոխարեն Դավոս կմեկնի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Դեռ հայտնի չէ, թե Դավոսի առաջիկա գագաթաժողովում ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը: