ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի խոցման միջադեպից հետո զսպվածության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հակը:

Նրա խոսքերով՝ գլխավոր քարտուղարը կիսում է այն մտահոգությունը, որն այդ կապակցությամբ հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և կողմերին հիշեցնում է հրադադարի մասին համաձայնագրին ամբոջովին հավատարիմ լինելու ու այն հարգելու անհրաժեշտության մասին:

Հակն ընդգծել է, որ Բան Կի Մունը բոլոր կողմերին կոչ է արել նաև խուսափել այնպիսի գործողություններից, որոնք ունակ են հետագայում սրել իրավիճակը, ինչպես նաև հավատարիմ գտնվել հակամարտության խաղաղ կարգավորման փնտրտուքի շուրջ ստանձնած պարտավորություններին:

Տեսանյութեր

Լրահոս