
Իսպանիան կարող է ճանաչել Պաղեստինը

Իսպանական El Pais թերթի փոխանցմամբ՝ Իսպանիան Պաղեստինի ինքնավարությունը կարող է ճանաչել որպես պետություն: Այս մասին երեկ հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալիոն:
Մարգալիոն, ելույթ ունենալով երկրի խորհրդարանում, ընդգծել է, որ ճանաչման մասին որոշումն ընդունվելու է այն բանից հետո, ինչ Մադրիդը հավաստիացումներ կստանա, որ դա կնպաստի Պաղեստինի ու Իսրայելի միջև քաղաքական երկխոսությանը, կամ էլ երբ կհասկանա, որ բանակցություններում չի գրանցվում առաջընթաց:
Մարգալիոն ընդգծել է, որ Պաղեստինի անկախության ճանաչումը չպետք է լինի մաքուր խորհրդանշական ակտ, և որ դրա նպատակը պետք է հանդիսանա Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորմանը նպաստելը: Իսպանիայի արտգործնախարարը կարծում է, որ ԵՄ-ը պետք է Պաղեստինը ճանաչի որպես պետություն:
Հոկտեմբերի 30-ին Պաղեստինը՝ որպես պետություն, ճանաչել էր Շվեդիան՝ դառնալով այդ քայլը գործած ԵՄ-ի առաջին երկիրը: