11 տարօրինակ արգելք աշխարհի տարբեր երկրներում
1. Իտալիան Եվրոպայում տարօրինակ արգելքների առումով լիդեր է: Քաղաքներից մեկում արգելված է համբուրվել ավտոմեքենաներում (€500 տուգանք), գյուղերից մեկում էլ արգելված է սեռական հարաբերությամբ զբաղվելիս աղմկել: Այդ արարքը թույլ տալու դեպքում նախատեսված է €1 500 տուգանք:
2. ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում արգելված է sms գրել քայլելու ընթացքում: Դա պատժվում է 85 դոլար տուգանքով:
3. Գերմանիայում չի թույլատրվում մայրուղով քայլել: Այդ գործողությունը թույլ տալու համար նախատեսվում է €100 տուգանք:
4. Ավստրալիայում կիրակի օրերին արգելվում է կեսօրից հետո փողոց դուրս գալ վարդագույն տաբատով: Իսկ լամպը փոխել կարող են միայն որակավորում ստացած մասնագետները:
5. 1992թ. Սինգապուրում մտցվել է մաստակի ներմուծման և արտահանման արգելք: Այս իրավախախտման համար նախատեսվում է մոտ 400 դոլար տուգանք:
6. Վարշավայի մետրոյում արգելվում է վազել աստիճաններով. դրա համար նախատեսվում է €25 տուգանք: Քաղաքային երկաթուղում արգելվում է խաղաքարտերով խաղալ:
7. Լոնդոնում մայթերով հեծանիվ քշողներին տուգանում են €100-ով:
8. Մայորկայում արգելվում է լողափի ցնցուղն օգտագործել այլ նպատակներով: Օրինակ, եթե ցանկանում եք ցնցուղով խնձոր լվանալ, ձեզ կտուգանեն €300-ով:
9. Թաիլանդում արգելված է կանգնել գումարի վրա, քանի որ դրա վրա պատկերված է թագավորը:
10. 1910թ. Փարիզում արգելվում է համբուրվել կայարաններում:
11. Իռլանդիայում տուգանք է նախատեսված տղամարդկանց համար, ովքեր կհրաժարվեն կնոջ ամուսնության առաջարկից: