Ուկրաինան ԵՄ-ից ստացել է 260 միլիոն եվրո
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան ԵՄ-ից ստացել է վարկի երկրորդ ու երրորդ տրանշները՝ 260 միլիոն եվրո: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը: Փոխառության տոկոսադրույքը կազմում է 1,375 տոկոս:
Վարկային պարտավորությունը պետք է մարվի 2024 թվականի հոկտեմբերի 4-ին: 250 միլիոն եվրոյի հաջորդ տրանշն ակնկալվում է 2015 թվականի փետրվարին՝ կապված ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագիրն իրագործելու Ուկրաինայի արդյունքների հետ:
Ծրագրի նպատակը բարդ ժամանակներ ապրող Ուկրաինային տնտեսական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելն է: