
Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ում հետևել է զորավարժությունների ընթացքին

ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ դիտել է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում պաշտպանության բանակի ստորաբաժանումների անցկացրած զորավարժությունները, խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են նաև ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների առօրյային, սոցիալ-կենցաղային պայմաններին, այնուհետև այցելել են պաշտպանության բանակի հրամանատարական կետ՝ ունկնդրել ՊԲ հրամանատարի որոշումը:
ՀՀ Նախագահի աշխատակազմ