
Սերժ Սարգսյանի ուղղաթիռը վայրէջք է կատարում Ստեփանակերտի օդանավակայանում (տեսանյութ)

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները:
Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը և խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
ՀՀ Նախագահի աշխատակազմ
Տեսանյութը՝ Tert.am-ի