Բաժիններ՝

6 երեխաների կրթությունից զրկված լինելու համար Երևանի քաղաքապետն է պատասխանատու

Նոյեմբերի 13-ի կեսօրին համացանցում տարածվել է լրագրող Արման Սուլեյմանյանի նյութն այն մասին, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Խարբերդ թաղամասի բնակիչ ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 12 երեխաներից 6-ը դպրոցահասակ են և դպրոց չեն հաճախում:

Ընտանիքի հոր համարն է 077090860: Պարզվում է ընտանիքը պարբերաբար դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ նախագահին, Երևանի քաղաքապետին Աժ փոխխոսնակին, սակայն՝ ապարդյուն: Շենգավիթ վարչական շրջանի ողջ անձնակազմն ու Երևանի քաղաքապետարանն է պատասխանատու կրթությունից դուրս մնացած յուրաքանչյուր երեխայի համար, իսկ այս դեպքում նրանք նույն ընտանիքից 6-ն են: Ինչպե՞ս կբացատրեք նման բացթողումը, ո՞վ է պատասխանատու 6 երեխաների կրթությունից զրկված լինելու  նման փաստի համար: Խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկելու  քաղաքապետարանն այս երեխաների կրթության իրավունքը վերականգնելու համար,  ի՞նչ քայլեր է ձեռնարկելու սոցիալական ապահովության վարչությունը  երեխաներին դպրոց հաճախելու համար ընտանիքին անհրաժեշտ պիտույքներով  ապահովելու նպատակով: Այս ընտանիքը ներառվա՞ծ է արդյոք սոցիալական  օգնության ծրագրերում հատկապես՝ ո՞ր:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս