
Դիլիջան-Սևան ճանապարհին «Օպել»-ն արգելափակվել է ավազի մեջ

Նոյեմբերի 12-ին, ժամը 22.39-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզում «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սևան հատվածում (9-րդ կմ) «Օպել» մակնիշի 29 OS 949 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ:Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Արտակարգ իրավիճակների նախարարություն