Սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը կաճեն 6.5%-ով. Գագիկ Խաչատրյան
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է ՀՀ 2015թ. պետական բյուջեն։ Ինչպես իր ելույթում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սոցիալական պաշտպանության ոլորտին հաջորդ տարի բյուջեից կտրամադրվի 385.6 մլրդ դրամ։ 2014 թվականի համեմատ աճը կազմել է 23.5 մլրդ դրամ կամ 6.5%, որը պայմանավորված է կենսաթոշակների չափերի ավելացմամբ։
Մասնավորապես, աշխատանքային կենսեթոշակների ծրագրով ծախսը կազմելու է 225.6 միլիարդ դրամ, ինչը 30 միլիարդով ավելի է 2014-ից։ Պատճառն այն է, որ կենսաթոշակառուների թվաքանակին աճին զուգահեռ մեծացվել է նաև կենսաթոշակի չափը՝ հասցվելով 41 հազար դրամի։
Կենսաթոշակի հիմնական չափը սահմանվել է 16 հազար դրամ՝ 2014 թվականի 14 հազար դրամի դիմաց։



