
Ուկրաինայի ԿԸՀ նախագահին մեղադրում են կաշառակերության մեջ

Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Միխայիլ Օխենդովսկուն մեղադրում են կաշառակերության մեջ, հաղորդում է УНИАН գործակալությունը:
Նշվում է, որ առաջիկայում ТСН հեռուստաալիքով հաղորդում կթողարկվի, որը կպատմի, թե ինչպես է ԿԸՀ նախագահը կաշառք պահանջել խնդրահարույց տեղամասերում ձայների «ճիշտ» հաշվարկի համար:
Հանձնաժողովի նախագահն իր հերթին պնդել է, որ ձայների հաշվարկի հարցում ճնշում է զգացել Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու կողմից: