Բաժիններ՝

Դոնբասի հատուկ կարգավիճակը կվերացվի առաջնահերթ կերպով. Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը վստահություն է հայտնել, որ Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքը չեղյալ կհայտարարվի նոր գումարման խորհրդարանի կողմից:

Տուրչինովն ընդգծել է, որ Գերագույն ռադայի նոր կազմի առաջին քայլերից մեկը հանդիսանալու է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի չեղյալ հայտարարումը: Սրանից առաջ հաղորդվել է, որ Գերագույն ռադայի առաջին նիստը կարող է տեղի ունենալ ձմռան առաջին օրը՝ դեկտեմբերի 1-ին:

Նոյեմբերի 2-ին ինքնահռչակ ԴԺՀ-ում ու ԼԺՀ-ում անցկացված ընտրություններից հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարեց, որ անհրաժեշտ է վերացնել Դոնբասի հատուկ կարգավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930