
Ալասանիայի պաշտոնանկությունը ռուսական պլանային գործողություն է. վրացի քաղաքագետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացի քաղաքագետ Խաթունա Լագազիձեն Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությունը որակել է որպես ռուսական պլանային գործողություն. «Դա եղել է մտածված քայլ, ռուսական գործողություն:
Եթե դա որևէ կապ չունի Ռուսաստանի հետ և ուղղված է եղել Իրակլի Ալասանիայի դեմ՝ որպես քաղաքական ֆիգուրի, և եթե դա անգամ եղել է իրական իրավախախատումների նկատմամբ ոչ որակյալ արձագանքում, միևնույնն է՝ արդյունքը մեկն է. մեծ չափաբաժնով նվազում են ՆԱՏՕ-ի հետ համատեղ նախաձեռնությունները»: