Բաժիններ՝

ՌԴ Պետդումային ներկայացված օրենքն արգելում է դոլար պահելն ու շրջանառելը

RBC-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի դիտարկմանն է ներկայացվել նոր օրենք, որն արգելում է Ռուսաստանի տարածքում դոլար պահելն ու դոլարի շրջանառությունը:

Օրենքի ընդունման դեպքում Ռուսաստանի քաղաքացիները պարտավոր կլինեն մեկ տարվա ընթացքում փակել ռուսական բանկերում ունեցած իրենց դոլարային հաշիվները, իսկ իրենց մոտ ունեցած դոլարները փոխանակել ռուբլու կամ էլ մեկ այլ երկրի արժույթի հետ՝ եվրո, ֆունտ սթեռլինգ, իեն, յուան և այլն:

Տարվա ավարտից հետո դոլարային հաշվեհամարները կփակվեն ինքնաբերաբար, իսկ ոստիկանության, մաքսավորների, հարկահավաքների, սահմանապահների կամ էլ Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերված դոլարները կառգրավվեն:

Ամեն դեպքում առգրավված դոլարների դիմաց առաջարկվելու է փոխհատուցում, սակայն ոչ միանգամից՝ միայն 30 օրվա ընթացքում, գործադիր իշխանության դաշնային մարմնի սահմանած կարգով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս