Որևէ մեկը չի կարող պնդել, որ աշխարհի խոշորագույն երկրին պակասում է ևս մի քանի քառակուսի կիլոմետր. Մարգվելաշվիլի

Die Presse թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մերժի ոչ միայն Ուկրաինայի արևելքում պետականության հավակնող նոր կառույցների, այլև՝ այսպես կոչված ազդեցության ոլորտների ճանաչումը.

«Ուկրաինայում ներկայումս կրկնվում է այն սցենարը, որը 2008 թվականին իրականացվել է Վրաստանում: Ռուսաստանը խոսում է հետխորհրդային տիրույթում արատոնյալ շահերի ոլորտի մասին:

Իրականում դա նշանակում է, որ (ռուսական) իշխանություններն իրենց իրավունք են վերապահում՝ այդ երկրների տարածքներ տանկեր մտցնելու համար: Դրանով իսկ սպառնալիքի տակ է դրվում Եվրոպայի կայունությունն ու անվտանգությունը: Սառեցված հակամարտությունները, կամ էլ առավել ճշգրիտ կլինի ասել չվերահսկվող կեղծ պետությունները ողջ մայրցամաքի խնդիրն են:

Որևէ մեկը չի կարող պնդել, որ աշխարհի խոշորագույն երկրին սեփական սահմանները պաշտպանելու համար չի բավականացնում ևս մի քանի քառակուսի կիլոմետր: Բանական փաստարկները մեր օգտին են»: Մարգվելաշվիլին կողմ է արտահայտվել պատժամիջոցներին, սակայն կոչ է արել դրանք չդարձնել ինքնանպատակ:

Տեսանյութեր

Լրահոս