Վրաստանի եվրոպական ընտրությունը սպառնալիքի տակ է. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի՝ արդեն նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ երկիրը կանգնած է սպառնալիքի առջև, և որ այդ սպառնալիքն ուղղված է վրաց ժողովրդի եվրոպական ընտրության դեմ.

«Անհամեստություն թող չհնչի, սակայն կարող եմ ասել, որ մեր թիմը վերջին երկու տարիներին հասել է մեծ  հաջողությունների: Մենք պաշտպանեցինք եվրոպական ու եվրաատլանտյան արժեքները:

Մենք ստեղծեցինք որակական նոր հնարավորություններ՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման համար, ստորագրվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ՆԱՏՕ-ն Վրաստանին հատկացրեց միջոցների էական փաթեթ, մենք զգալի առաջընթացի հասանք օկուպացված շրջանների չճանաչման քաղաքականության տեսանկյունից, աճեց Վրաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին աջակցող երկրների թիվը, զգալի առաջընթաց ձեռք բերվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության տեսանկյունից:

Ամենագլխավորն այն է, որ մենք կարողացանք վերջ դնել այն թերահավատությանը, որը նոր իշխանությունների հանդեպ առկա էր միջազգային հանրության մոտ: Մենք տեսնում ենք, որ թե՛ հետագա գործունեությունը, թե՛ արդյունքները հայտնվել են սպառնալիքի տակ, ինչի համար էլ ընդունել ենք այդպիսի որոշում: Եվրոպական ապագան Վրաստանի բնակչության ընտրություն է»:

Տեսանյութեր

Լրահոս