Թուրքիայի ԱԳՆ-ը վտանգված չի համարում Բայդենի այցը՝ կապված նրա վերջին հայտարարության հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի առաջիկա (նոյեմբեր) այցը Թուրքիա, հազիվ թե, ձախողվի նրա արած այն հայտարարության պատճառով, որում նա նշել է, որ իր խոսքերի համար ներողություն չի խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը. «Բայդենի այդ հայտարարությունից հետո թե՛ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը, թե՛ Բայդենի խոսնակ Քենդրա Բարկոֆը հայտարարեցին, որ պարոն Բայդենը ներողություն է խնդրել:

Դրա հետ կապված՝ ճիշտ չի լինի Բայդենի հայտարարության վերաբերյալ հետագա մեկնաբանություններ անելը: Չեմ կարծում, թե դա կարող է որևէ խոչընդոտ առաջացնել Բայդենի այցի ժամանակ»:

Տեսանյութեր

Լրահոս