Բաժիններ՝

Ու՞մ ձեռքով են վտանգավոր հակագազերը հայտնվել դրանց համար չնախատեսված վայրում

«Ցայգ» հեռուստաընկերությանն ահազանգել են մի խումբ քաղաքացիներ և նշել, որ վերջին օրերի ընթացքում քաղաքային աղբանոցի տարածք են բերվում մեծ քանակությամբ հակագազեր:

Դրանք շարժել են աղբանոցից տարբեր իրեր հավաքողների հետաքրքրությունը, իսկ այնուհետ նաև գումար վաստակելու աղբյուրի վերածվել՝ 1 կիլոգրամը 50 դրամով վաճառելու միջոցով:

Սակայն կայքին  ահազանգած քաղաքացիները շեշտել են, որ Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի աշխատակիցներն իրենց թույլ չեն տվել հավաքել հակագազերը՝ պատճառաբանելով, որ դրանք այրման տարբերակով վերացվելու են:

Մեկանգամյա այրումից հետո՝ օրեր անց, հակագազերի որոշակի քանակություն է հայտնվել արդեն աղբավայրի մոտակայքում գտնվող բնակելի տան բակում: Կայքի  գործընկերները գնացել են ահազանգի հետքերով և փորձել պարզել, թե իրենցից վտանգ ներկայացնող առարկաներն ինչու են հայտնվել այլ տեղում: Մի քանի տասնամյակի վաղեմություն ունեցող հակագազերի որոշակի խմբաքանակը պահեստավորված է եղել Գյումրու տարբեր վայրերում: Հակագազերն ուղարկվել են Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան լաբորատորիա՝ փորձաքննության:

Արդյունքների հիման վրա էլ որոշում է կայացվել դրանք ոչնչացնել, քանի որ ոչ պիտանի են և վտանգավոր հետագա օգտագործման համար: Ինչքանով հակագազը կարող է գումար վաստակելու հնարավորություն տալ: Ո՞վ է այն գնողը, իսկ ո՞վ վաճառողը: Սկսվել է անհասկանալի պայքար ու հարցականների հանգույց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս