Ռ-Էվոլյուցիա-Թողարկում 86

Հայաստանի ներկայիս քաղաքական զարգացումների առանձնահատկություններից մեկն այն է, որ ոչ իշխանական ուժերը, իշխանություններից բացի, քննադատում և երբեմն՝ ավելի անհանդուրժողաբար են վերաբերվում բոլոր նրանց, ովքեր իշխանություն չլինելով՝ չեն միանում իրենց պայքարին: Հետաքրքիր է, բայց փաստ. այսօր Ազատության հրապարակից հեռացել են գրեթե բոլոր այն ուժերը, ովքեր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին էին 2008 թվականի համաժողովրդական շարժման ժամանակ: Այսօր, սակայն, Ազատության հրապարակում նրա կողքին կանգնած են ուժեր, ովքեր նույն 2008 թվականին նրա հակառակորդներն էին: Ինչո՞ւ ընդամենը մի քանի տարվա ընթացքում 2008 թվականի շարժումն այսպիսի փոխակերպումների ենթարկվեց, ի՞նչն է միավորում այսօր կրկին հանրահավաքային պայքարի դուրս եկած ուժերին: Այս և բազմաթիվ հարցերի շուրջ է մեր զրույցը 2008 թվականի համաժողովրդական պայքարում ներգրավված հիմնական ուժերից մեկի ղեկավար՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Զավենի Սարգսյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս