
Ուկրաինայում հակամարտության ընթացքում ավելի քան 4000 մարդ է զոհվել. ՄԱԿ

Այս տարվա ապրիլի կեսերից մինչեւ հոկտեմբերի 31 -ը Ուկրաինայում ավելի քան 4035 մարդ է զոհվել, եւս 9336-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին:
Բացի այդ, Ուկրաինայում բռնի տեղահանվածների թիվը կազմել է 442 հազար, եւս 488 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ հարեւան երկրներ: