Բաժիններ՝

Ֆրանսիայի միջուկային օբյեկտների վրա նկատվել են անհայտ ԱԹՍ-եր

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հոկտեմբերին Ֆրանսիայի 7 միջուկային օբյեկտների երկնքում նկատվել են անհայտ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Այս մասին հայտարարել է Electricite de France (EDF) էներգետիկ ընկերությունը:

Առաջին ԱԹՍ-ը նկատվել է հոկտեմբերի 5-ին, Կրես-Մեպիե կոմունայից ոչ հեռու գտնվող միջուկային օբյեկտի երկնքում: Հոկտեմբերի 13-20-ին Ֆրանսիայի տարբեր շրջաններում ֆիքսել են ևս 6 ԱԹՍ: Դրանք հաճախակի երևացել են վաղ առավոտյան կամ գիշերը:

ԱԹՍ-երի թռիչքները որևէ կերպ չեն ազդել միջուկային օբյեկտների աշխատանքների վրա, սակայն EDF-ը դիմել է ոստիկանությանը: Ներկայումս Ֆրանսիայում գործում է 19 ԱԷԿ, շահագործման մեջ է գտնվում 58 էներգոբլոկ: Ատոմային էներգետիկայի մասնաբաժինը Ֆրանսիայի էներգետիկ ընդհանուր հաշվեկշռում կազմում է ավելի քան 73 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս