
Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող է ձերբակալվել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Ադրբեջանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ազադլըղ» թերթի լրագրող Խալիդ Գարաևը, ով միաժամանակ հանդիսանում է «Ադրբեջանական ժամ» օնլայն հեռուստածրագրի աշխատակից:
Գարաևը ժամը 20.00-ի մոտ Facebook-ի իր էջում գրել է, որ իրեն ձերբակալում են: Ներկայումս հայտնի չէ, թե նա որտեղ է գտնվում: Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան Facebook-ի իր էջում հիշեցրել է, որ երկու ամիս առաջ էլ կալանավորվել էր «Ադրբեջանական ժամի» հաղորդավար Սեյմուր Խազին, իսկ մյուս վարող Նատիգ Ադիլովը հարկադրաբար լքել է երկիրը, երբ կալանավորել են նրա եղբորը՝ Մուրադ Ադիլովին: