Բաժիններ՝

Իսրայելն ԱՄՆ-ից գնում է 25 հատ F-35 հեռանկարային կործանիչ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը պլանավորում է գնել ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 Lightning II կործանիչների երկրորդ խմբաքանակը: Այս մասին հայտնել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ՝ 2010 թվականին, Իսրայելը ստորագրել է F-35 տիպի 19 կործանիչի մատակարարման մասին պայմանագիրը: Գործարքը կազմել է 2.75 միլիարդ դոլար: Համաձայնագրով նախատեսում էր ևս 75 հեռանկարային ինքնաթիռի մատակարարում:

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը, ով նախորդ շաբաթ այցելել է ԱՄՆ, պայմանավորվել է սև 25 հատ F-35 տիպի կործանիչի նախնական պատվերի շուրջ: Դրանով իսկ ինքնաթիռների ընդհանուր թիվը կազմելու է 44: Պայմանագրի համաձայն՝ առաջին կործանիչները պետք է պատվիրատուին հանձնվի 2016-2018 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս