
Իրանը պահանջում է միաժամանակ չեղյալ հայտարարել իր դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն առանց բացառության և միաժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Տահտ Ռավանչին:
Նրա խոսքերով՝ Թեհրանը կարծում է, որ եկել է Արևմուտքի կողմից պատասխանատու որոշում կայացնելու ժամանակը, եթե նա տրամադրված է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները հաջողությամբ ավարտելուն:
Ռավանչին ընդգծել է, որ Արևմուտքի երկները պետք է շահագրգռված լինեն Իրանի միջուկային ծրագրի շուտափույթ կարգավորման մեջ, սակայն կան ուժեր, որոնք ցանկանում են վնասել բանակցային գործընթացը: Ռավանչին հավելել է, որ Իրանը մտադիր է ցանկալի արդյունքին հասնել սահմանված ժամկետում (մինչև նոյեմբերի 24-ը):