Բաժիններ՝

Ուկրաինացի արտահանողները ռուսական շուկայի փակման պատճառով այս տարի կորցրել են 3.5 միլիարդ դոլար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի արտահանողները Ռուսաստանի շուկայի փակման պատճառով այս տարի արդեն իսկ կորցրել են 3.5 միլիարդ դոլար: Այս մասին հայատարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը:

Նա ընդգծել է, որ ռուսական շուկայի փակվելու պատճառով մինչև 2014 թվականի ավարտն ուկրաինացի արտահանողների կորուստները կհասնեն մոտ 5 միլիարդ դոլարի: Շլապակը մանրամասնել է, որ ամենաշատը տուժել են գյուղատնտեսական ու մեքենաշինական ձեռնարկությունները, որոնք առանցքային դերակատարություն ունեն Ռուսաստան ապրանքների արտահանման հարցում:

Շլապակի խոսքերով՝ կան բաներ, որոնք չնայած այդ ամենին՝ շարունակում են իրենց կապել Ռուսաստանի հետ, այն է՝ էներգոռեսուրսները, ինչպես նաև մեքենաշինությունը, որի արտահանումը Ռուսաստան շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս