Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմական արտահանման ծավալը կազմել է ավելի քան 34 միլիարդ դոլար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նախորդ ֆինանսական տարում (01.10.2013-30.09.2014) ԱՄՆ-ի ռազմական արտահանման ծավալը հասել է 34.2 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Պենտագոնի Ռազմական համագործակցության վարչության (DSCA) մամլո ծառայությունը:

Հաշվետու ժամանակահատվածում խոշորագույն գործարքը ստորագրվել է Կատարի հետ՝ 11 միլիարդ դոլար: Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ-ը Կատարին մատակարարելու է Patriot զենիթա-հրթիռային համալիրների 10 մարտկոց, AH-64E Guardian տիպի 14 հարվածային ուղղաթիռ ու 500 հատ Javelin հակատանկային հրթիռ:

Օգոստոսին ԱՄԷ-ն ԱՄՆ-ին խնդրել է մատակարարել 2.5 միլիարդ դոլարի զրահամեքենաներ (MRAP): 2014 թվականի հունվարին Սինգապուրը պայմանավորվել է 2.4 միլիարդ դոլարով իր F-16 Fighting Falcon կործանիչներն արդիականացնելու շուրջ:

Սաուդյան Արաբիան իր հերթին որոշել է 2 միլիարդ դոլարով արդիականացնել իր 5 ինքնաթիռները՝ Boeing E-3A թռչող ռադարները: Եվս մոտ 1 միլիարդ դոլարի ամերիկյան սպառազինություն ու ռազմական տեխնիկա է որոշել գնել Բաղդադը:

Իրաքցի զինվորականները պատվիրել են երկու դյուժին AT-6C Texan II ուսումնա-մարտական ինքնաթիռ, HMMWV տիպի 200 զրահամեքենա ու 7 հետախուզական ու դիտարկման աերոստատ:

2013 թվականին ԱՄՆ-ի ռազմական արտահանման ծավալը կազմել է 30 միլիարդ դոլար, իսկ 2012 թվականին՝ ռեկորդային 69.1 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս