Գարիբաշվիլին ողջունել է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին՝ կապված ժողովրդավարական ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններն այս տարի Ուկրաինայում ժողովրդավարական ճանապարհով անցկացված արդեն երկրորդ ընտրություններն են.
«Ուկրաինայի ժողովուրդն իր քաղաքացիական պարտքի կատարմամբ ևս մեկ անգամ աջակցեց երկրի միասնությանը, եվրոպական ընտրությանը և ես մեկ անգամ հաստատեց երկրի ժողովրդավարական զարգացման հարցում իր անխախտ կամքը»:
Գարիբաշվիլին ողջունել է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունը՝ ուժեղ ու եվրոպական երկիր կառուցելու հարցում աջակցություն հայտնելով Ուկրաինայի կառավարությանն ու նորընտիր խորհրդարանին:
Գարիբաշվիլին ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանական ընտրություններին չեն մասնակցել Ղրիմում ու Սևաստոպոլում, ինչպես նաև Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի մասում. «Չնայած դրան ու երկրում տիրող ծանր իրավիճակին՝ Ուկրաինան կարողացավ արժանիորեն անցկացնել այդ ընտրությունները»:
Գարիբաշվիլին հավատում է, որ Ուկրաինան իր ժողովրդի ջանքերով ու միջազգային հանրության աջակցությամբ կարող է գլուխ հանել իր առջև ծառացած վիթխարի մարտահրավերից ու տեղ զբաղեցնել եվրոպական ընտանիքում: