Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Փարիզում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվել են երկխոսությունը շարունակել 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի տարեկան նստաշրջանի շրջանակներում:

Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը: Նախագահների երեկվա հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտության գոտում անհետ կորածների մասին ԿԽՄԿ-ի հովանու ներքո տվյալներ փոխանակելու շուրջ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ է արել ակտիվացնել ջանքերը բանակցությունների ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Օլանդը նաև նրանց կոչ է արել ցուցաբերել քաղաքական կամք, ինչն անհրաժեշտ է տարաձայնությունները հարթելու համար, և իրենց բնակչությանը պատրաստել խաղաղության:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031