
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը դրական քայլ էր. Ուորլիք

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի փարիզյան հանդիպումը դրական քայլ էր: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.
«Կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն, որ Փարիզում տեղի ունեցած հանդիպումը դրական քայլ էր: Շնորհակալություն Օլանդին»: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները երեկ Փարիզում հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Դրանից հետո կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչից հետո էլ կայացել է Ֆրանսիայի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: