Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն ավելի մեծ սպառնալիք են, քան՝ Էբոլա վիրուսը. Ռոուհանի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երեկ հանդիպել է Թեհրանում Բելգիայի նորանշանակ դեսպան Ֆրանսուա Դելհայեի հետ:

Հանդիպման ժամանակ Ռոուհանին անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ տարվող բանակցություններին և ընդգծել է, որ կողմերի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի համապարփակ համաձայնագրին հասնել սահմանված ժամկետում: Ռոուհանին հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները վնասում են Եվրոպային:

Քննարկվել են նաև Մերձավոր Արևելքում տիրող ճգնաժամային իրավիճակն ու տարածաշրջանային խնդիրներ: Ռոուհանին հայտարարել է, որ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն ավելի մեծ սպառնալիք են, քան՝ Էբոլա վիրուսը, և որ դրանց դեմ պայքարում անհրաժեշտ է, որ երկրները համախմբվեն ու կոորդինացնեն իրենց ջանքերը: Ռոուհանիի խոսքերով՝ Իրանը պատրաստ է տվյալ հարցում խորհրդակցել շահագրգիռ բոլոր երկրների հետ:

Տեսանյութեր

Լրահոս