Բաժիններ՝

Բան Կի Մունը չեղյալ է հայտարարել իր այցն Արևմտյան Աֆրիկա

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը որոշել է չեղյալ հայտարարել հոկտեմբերի վերջին պլանավորած այցը դեպի Արևմտյան Աֆրիկայի երկրներ, որոնցում մոլեգնում է Էբոլա վիրուսը:

Բան Կի Մունի տվյալ որոշումը կապված է վիրուսի տարածման դեմ պայքարում տարվող ջանքերին չխոչընդոտելու հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքերով՝ Բան Կի Մունը նախկինի նման միտված է հարմար ժամանակներում տարածաշրջան այցելելուն:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պլանավորել էր տարածաշրջան ժամանել հոկտեմբերի 31-ին ու այցելել Գվինեա, Լիբերիա ու Սիեռա Լեոնե՝ դրանով իսկ իր համերաշխությունը հայտնելով Էբոլա վիրուսից ամենաշատը տուժած այդ երկրների ժողովուրդներին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հետևանքով զոհվել է գրեթե 5000 մարդ, իսկ ավելի քան 10.000 մարդ էլ վարակվել է դրանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս