Բաժիններ՝

ԱԶԿ-ի կառավարման տարիներին Թուրքիայում ճնշումների է ենթարկվել 1863 լրագրող. թուրքական ընդդիմություն

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) 189 էջանոց զեկույց է պատրաստել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման 12 տարիներին (2002 թվականի նոյեմբերից) լրագրողների վրա գործադրված ճնշումների մասին:

ԺՀԿ փոխնախագահ Վելի Աքբաբան հայտարարել է, որ «Գրիչը կոտրված լրագրողներ» անվանումը ստացած գիրքն ուղարկվելու է ԵՄ-ին ու ՄԱԿ-ին: Դրանում նշված է, որ ԱԶԿ-ի կառավարման տարիներին նման լրագրողների թիվը կազմում է 1863 մարդ.

«Թուրքիան դարձել է աշխարհում ամենաշատ լրագրողներին աշխատանքից հեռացրած երկիրը: 12 տարվա ընթացքում ԱԶԿ-ի «կոտրած» լրագրողների թիվը կազմում է 1863 մարդ: Այդ լրագրողների 90 տոկոսը ԱԶԿ-ի իշխանության ժամանակ ազատվել է աշխատանքից: Այդ ցուցանիշն օրեցօր շարունակում է աճել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս