Բաժիններ՝

Սիրիան փաստացիորեն բաժանվել է 4 առանձին գոտու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արդեն գրեթե 4 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով Սիրիան փաստացիորեն բաժանվել է 4 առանձին գոտու:

Դրանցից մեկը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի , երկրորդը՝ սիրիական ընդդիմության, երրորդը՝ «Իսլամական պետության», իսկ չորրորդը՝ Սիրիայի քրդերի («Դեմոկրատական միություն» կուսակցություն, PYD) վերահսկողության ներքո:

Թուրքական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում նրա վրա, որ Ասադների վարչակարգը Սիրիայում իշխում է գրեթե 45 տարի (1971 թվականից), ինչն էլ 2011 թվականի մարտին հանգեցրեց ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաներին, որոնք էլ վերաճեցին քաղաքացիական պատերազմի:

Ստորև ներկայացվող քարտեզում կարմիր գույնով նշված են Ասադի ուժերի, կանաչ գույնով՝ «Իսլամական ճակատի», Սիրիական ազատ բանակի ու «Ջաբհաթ ալ-Նուսրայի», սև գույնով՝ «Իսլամական պետության», իսկ դեղին գույնով՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները:

suriye

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս