Բաժիններ՝

Ներկայումս վրացական բանակը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտ է ինչպես երբեք. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, երեկ հաշվետվություն ներկայացնելով կառավարության երկամյա գործունեության մասին, հայտարարել է, որ ներկայումս վրացական բանակը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին մոտ է ինչպես երբեք.

«Մենք հոգ ենք տանում մեր զինծառայողների մասին: 2013 թվականին մենք 20-25 տոկոսով բարձրացրել ենք զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը: Մենք չենք մոռանում նաև նրանց մասին, ովքեր իրենք կյանքը չեն խնայել հայրենիքի համար:

Մահացածներին ոչ ոք չի կենդանացնի, և նրանց կորստյան ցավը ոչ ոք չի խլեցնի, սակայն մենք պարտավոր ենք առավելագույն կերպ աջակցել նրանց ընտանիքներին: Դա պետության պարտականությունն է»:

Գարիբաշվիլին ընդգծել է, որ միջազգային առաքելություններում զոհված զինծառայողների ընտանիքներին նախկինում միանվագ հատկացվող 15.000 լարի փոխհատուցման չափը հասցվել է մինչև 100.000 լարիի, իսկ յուրաքանչյուր ամիս հատկացվող փոխհատուցման չափը 500 լարիից հասցվել է մինչև 1000 լարիի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս