Բաժիններ՝

Ուկրաինայում հաշվարկել են քվեների 83.5 տոկոսը. խորհդարան է անցնում քաղաքական 6 ուժ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում հաշվարկել են հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեների 83.47 տոկոսը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԿԸՀ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ արդյունքները վկայում են, որ նախկինի նման խորհրդարան է անցնում միայն 6 կուսակցություն, որոնք հավաքել են ավելի քան 5 տոկոս: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը հավաքել է քվեների 22.02 տոկոսը, մինչդեռ «Պյոտր Պորոշենկոյի բլոկը» ստացել է քվեների 21.64 տոկոսը:

«Սամոպոմիչը» հավաքել է քվեների 10.98 տոկոսը, «Ընդդիմադիր բլոկը»՝ 9.47 տոկոսը, «Արմատական» կուսակցությունը՝ 7.46 տոկոսը, «Բատկիվշչինան»՝ 5.70 տոկոսը: Իսկ ահա «Սվոբոդա» կուսակցությունը ներկա դրությամբ չի անցնում խորհրդարան. նա ստացել է քվեների միայն 4.69 տոկոսը:

Նախագահ Պյոտր Պորոշենկոն կոալիցիա ձևավորելու շուրջ արդեն իսկ բանակցություններ է վարում վարչապետ Յացենյուկի ու Լվովի քաղաքապետ Սադովի հետ: Ակտվիստները հաշվարկել են, որ «բռնապետական օրենքներին» կողմ քվեարկած 70 պատգամավորներ վերստին ներկայացված կլինեն Գերագույն ռադայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս