Բաժիններ՝

Սպառողների վստահության ինդեքսն աճել է

Սպառողների վստահության ինդեքսը (ՍՎՑ) շարունակում է աճել. նախորդ եռամսյակի նկատմամբ աճը կազմել է 2.2 տոկոսային կետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։

Ընթացիկ պայմանների ցուցանիշը նախորդ եռամսյակի նկատմամբ աճել է 1.3 տոկոսային կետով՝ ընդունելով 34.7 արժեքը: Աճը պայմանավորվել է տնային տնտեսությունների ընթացիկ ֆինանսական վիճակի 2.3 եւ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների 4.1 տոկոսային կետերով բարելավմամբ: Ընթացիկ պայմանները նկարագրող ցուցանիշներից նվազել է խոշոր գնումներ կատարելու փաստի ցուցանիշը (2.3 տոկոսային կետով):
Ապագա պայմանների ցուցանիշը նույնպես շարունակում է բարելավվել՝ 3.1 տոկոսային կետով նախորդ եւ 4.6 տոկոսային կետով նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ: Ընդ որում, աճել են ապագա պայմանները նկարագրող բոլոր ցուցանիշները: Նախորդ եռամսյակի նվազումից հետո հատկապես նկատելի աճել է ֆինանսական վիճակի փոփոխության սպասումների ցուցանիշը (5.5 տոկոսային կետով):
Գալիք եռամսյակում գնումներ կատարելու ակնկալիքի եւ տնային տնտեսությունների զբաղվածության աճի սպասումները բարելավվել են համապատասխանաբար՝ 2.1 եւ 1.6 տոկոսային կետերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս